Կրթություն և Վերապատրաստումներ
![]() |
| Նկարը՝ Nadine Shaabana, Աղբյուրը՝ Unsplash.com |
Մերի Սմբատյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության բաժինը (բակալավրիատ՝ 2005, մագիստրատուրա՝ 2007)։
2021թ․ Մերի Սմբատյանը սկսել է յունգյան վերլուծողների համար նախատեսված վերապատրաստման հեռակա ծրագիրը Վերլուծական հոգեբանության միջազգային ասոցիացիայի շրջանակներում (ՎՀՄԱ Հեռակա ծրագիր)։ Նա անցնում է իր անհատական վերլուծությունը (Գերմանիա, Շվեյցարիա) և մասնագիտական սուպերվիզիան (Շվեյցարիա, Կանադա, Սլովենիա) ՎՀՄԱ յունգյան վերլուծողների հետ։ Ինչպես նաև իր վերապատրաստման ընթացքում մասնակցում է միջազգային յունգյան վերլուծողների դասախոսություններին և սեմինարներին։
2021թ․ մարտից մինչև 2026թ. հունվար Մերի Սմբատյանը եղել է Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիայի համահիմնադիր-նախագահը։
Նա International Society for Psychology as a Discipline of Interiority անդամ է․ մասնագիտական կազմակերպություն, որի սրտում ընկած է Յունգյան վերլուծող Վոլֆգանգ Գիգերիխի տեսական աշխատանքը (Բեռլին, Գերմանիա)։

Comments
Post a Comment