Կրթություն և Վերապատրաստումներ
Նկարը՝ Nadine Shaabana , Աղբյուրը՝ Unsplash.com Մերի Սմբատյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության բաժինը (բակալավրիատ՝ 2005, մագիստրատուրա՝ 2007)։ 2021թ․ Մերի Սմբատյանը սկսել է յունգյան վերլուծողների համար նախատեսված վերապատրաստման հեռակա ծրագիրը Վերլուծական հոգեբանության միջազգային ասոցիացիայի շրջանակներում (ՎՀՄԱ Հեռակա ծրագիր)։ Նա անցնում է իր անհատական վերլուծությունը (Գերմանիա, Շվեյցարիա) և մասնագիտական սուպերվիզիան (Շվեյցարիա, Կանադա, Սլովենիա) ՎՀՄԱ յունգյան վերլուծողների հետ։ Ինչպես նաև իր վերապատրաստման ընթացքում մասնակցում է միջազգային յունգյան վերլուծողների դասախոսություններին և սեմինարներին։ 2021թ․ մարտից մինչև 2026թ. հունվար Մերի Սմբատյանը եղել է Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիա յի համահիմնադիր-նախագահը։ Նա International Society for Psychology as a Discipline of Interiority անդամ է․ մասնագիտական կազմակերպություն, որի սրտում ընկած է Յունգյան վերլուծող Վոլֆգանգ Գիգերիխի տեսական աշխատանքը (Բեռլին, Գերմանիա) ...